Երիտասարդության ոլորտի առանցքային գործողությունները.

Երիտասարդության ոլորտում Էրազմուս+ ծրագրի առանցքային գործողությունների մասին տեղեկատվությունը բաց է Արևելյան գործընկերության երկրների և Ռուսաստանի Դաշնության համար:

Առանցքային Գործողություն 1․ շարժունակության ծրագրեր

Երիտասարդական փոխանակման ծրագրերը թույլ են տալիս առնվազն 2 տարբեր երկրների երիտասարդներին հանդիպել և ապրել միմյանց հետ մինչև 21 օր ժամանակահատվածում: Երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում մասնակիցները խմբերի ղեկավարների գլխավորությամբ միասին իրականացնում են իրենց իսկ կողմից ծրագրից առաջ մշակված պլանը: Երիտասարդական փոխանակման ծրագրերը թույլ են տալիս երիտասարդներին զարգացնել հմտություններ, գաղափար կազմել սոցիալապես կարևոր թեմաների/ոլորտների մասին, բացահայտել նոր մշակույթներ, սովորություններ՝ հատկապես հավասարը հավասարին ուսուցման միջոցով, ամրացնել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են համերաշխությունը, ժողովրդավարությունը, ընկերությունը և այլն: Երիտասարդական փոխանակման ծրագրերում ուսուցման ընթացքը ուղղորդվում է ոչ ֆորմալ կրթության տարրերով:

Երիտասարդական աշխատողների շարժունակությունը խթանում է երիտասարդական աշխատողների մասնագիտական զարգացումը այնպիսի գործողությունների միջոցով, ինչպիսիք են՝ միջազգային սեմինարները, դասընթացները, ուսումնական այցերը, գործընկերության հաստատման ծրագրերը և այլն, կամ որոշակի ժամանակահատվածով դիտարկման նպատակով երիտասարդական ոլորտում ակտիվ որևէ կազմակերպություն այցելությունները: Այս բոլոր գործողությունները կազմակերպվում են ծրագրում ներգրավված կազմակերպությունների կողմից: Նմանատիպ գործողություններում երիտասարդական աշխատողների մասնակցությունը նպաստում է իրենց կազմակերպության կարողությունների զարգացմանը և պետք է հստակ ազդեցություն ունենա երիտասարդների հետ տարվող վերջիններիս առօրյա աշխատանքի վրա: Ուսուցման արդյունքում ձեռք բերված գիտելիքները պետք է հետագայում կիրառվեն երիտասարդական ոլորտում:

Առանցքային գործողություն 2․ Համագործակցություն նորարարական և հաջողված փորձի փոխանակման նպատակներով

Ռազմավարական գործընկերությունները համագործակցության հնարավորություններ են ընձեռում կրթության, դասընթացների և երիտասարդության ոլորտում ակտիվ կազմակերպություններին, ինչպես նաև ձեռնարկություններին, պետական մարմիններին, տարբեր սոցիալական և տնտեսական ոլորտներում ակտիվ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ բարձրորակ ուսուցման, երիտասարդական աշխատանքի, ինստիտուցիոնալ արդիականացման և հասարակական նորարարության բնագավառներում նոր պրակտիկաների ներդրման և կիրառման համար:

Երիտասարդության ոլորտում կարողությունների զարգացումը հատկապես շեշտադրում է ԵՄ հարևանության գործընկեր - երկրների հետ համագործակցությունը: Այս գործողությունը զարգացնում է համագործակցությունը և երիտասարդական ոլորտում փոխանակումը, խթանում է երիտասարդական աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության և կամավորության ճանաչումը և բարձրացնում է այլ ուսումնական հաստատությունների, աշխատաշուկայի և հասարակության հետ համագործակցության մակարդակը: Այն նաև խրախուսում է տեղական մակարդակում ոչ ֆորմալ կրթության շարժունակության ծրագրերի ու նախագծերի զարգացումը, փորձարկումը և մեկնարկումը, ինչպես նաև խթանում է միջազգային ոչ ֆորմալ ուսումնական շարժունակությունը, որոնց թիրախը մասնավորապես սահմանափակ հնարավորություններով երիտասարդներն են: Այս ամենի տեսլականն է բարելավել երիտասարդների հմտությունների մակարդակը՝ խրախուսելով վերջիններիս ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքում:

Առանցքային գործողուոթյուն 3․ Քաղաքականության բարեփոխումների աջակցություն

Կառուցվածքային երկխոսություն. Երիտասարդների և երիտասարդական ոլորտում որոշում կայացնողների միջև հանդիպումները զարգացնում են երիտասարդների ակտիվ մասնակցությունը ժողովրդավարական կյանքում և տարածում են երիտասարդության ոլորտում կառուցվածքային երկխոսության կողմից հիմնված թեմաների շուրջ քննարկումները: Կառուցվածքային երկխոսությունը երիտասարդների ու երիտասարդական ոլորտում որոշում կայացնող մարմինների միջև քաղաքականության մշակման նպատակով տեղի ունեցող քննարկումների անվանումն է: Քննարկումը կառուցվում է առաջնահերթությունների և ժամկետային պլանավորման վրա և նախատեսում է այնպիսի միջոցառումներ, որոնց ընթացքում երիտասարդները քննարկում են իրենց, երիտասարդական քաղաքականություն մշակող մարմինների, երիտասարդական փորձագետների ու երիտասարդության ոլորտի պատասխանատու պետական մարմինների միջև համաձայնեցված թեմաներ:

Մանրամասների համար տեսեք՝ Էրազմուս+ծրագրիուղեցույցը։

back to top