Ի՞նչ է Եվրոպական համերաշխության կորպուս ծրագիրը

Եվրոպական համերաշխության կորպուսը Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագիր է:

Եվրոպական համերաշխության կորպուսը նպատակ ունի տարածել համերաշխությունը՝ որպես արժեք, հիմնականում կամավորության միջոցով, որն էլ իր հերթին խթանելու է երիտասարդների և կազմակերպությունների ներգրավվածությունը մարդասիրության բնագավառի ծրագրերում՝ նպատակ ունենալով ամրապնդել համախբվածությունը, համերաշխությունը, ժողովրդավարությունը և եվրոպական քաղաքացիությունը, ինչպես նաև արձագանքել հասարակության մարտահրավերներին և համայնքների ամրապնդմանը` խթանելով սոցիալական ներգրավվածությունը: Այն պետք է նաև նպաստի երիտասարդներին առնչվող եվրոպական համագործակցությանը։

Ծրագրի նպատակներն են՝

  • Մասնակից կազմակերպությունների աջակցությամբ ապահովել երիտասարդների մասնակցությունը դրական սոցիալական փոփոխություններ բերող մարդասիրական գործողություններում՝ տրամադրելով անձնական, կրթական, սոցիալական, քաղաքացիական, մշակութային և մասնագիատական հմտությունների զարգացման հնարավորություններ, ինչպես նաև խթանելով վերջիններիս ակտիվ քաղաքացի լինելը, աշխատունակությունը և ինտեգրումը աշխատաշուկայում՝ կամավորների, փորձնակների և երիտասարդական աշխատողների շարժունակության միոջոցով:
  • ապահովել, որպեսզի Եվրոպական համերաշխության կորպուսի մասնակիցներին առաջարկվող մարդասիրական գործողությունները լինեն բարձրորակ և հարգեն Եվրոպական համերաշխության կորպուսի հիմնական կետերը:
  • Ապահովել, որպեսզի որոշակի ջանքեր գործադրվեն սոցիալական ներառականության և հավասար հնարավորությունների տարածման համար՝ մասնավորապես սահմանափակ հնարավորություններով երիտասարդների մասնակցության հարցի շուրջ՝ կիրառելով հատուկ միջոցներ, ինչպիսիք են մարդասիրական գործողությունների և անձնականացված աջակցության ձևաչափերը:
  • Աջակցել երիտասարդների համար կարևոր և տեղեկացվածության մակարդակը բարձրացնող եվրոպական համագործությանը

Հետևյալ գործողությունները բաց են Արևելյան Եվրոպայի և Կովկասի կազմակերպությունների հետ համագործակցության համար.

  • Անհատական կամավորություն
  • Թիմային կամավորություն

Վերը նշված հնարավորություններից օգտվել ցանկացող կազմակերպությունները պետք է ստանան որկավորման հավաստագիր։ ԵԿԾ ակրեդիտացիա անցած կազմակերպություններին ավտոմատ կերպով թույլ է տրվում միանալ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրին:

Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի ուղեցույցը ներկայացնում է յուրաքանչյուր գործողության մանրամասները՝ ներառյալ հետաքրքված կազմակերպություններին տրվող գործնական տեղեկատվությունը:

  • Կամավորական գործողություններ

    Եվրոպական համերաշխության կորպուսի մասին տեղեկատվությունը բաց է Արևելյան գործընկերության երկրների և Ռւսաստանի Դաշնության համար:

back to top