Ի՞նչ է Էրազմուս+ ծրագիրը

Էրազմուս+-ը կրթության, դասընթացների, երիտասարդության և սպորտի ոլորտում իրականացվող Եվրամիության ծրագիր է, որն իրականցվում է 2014-2020թթ:

Երիտասարդության ոլորտում Էրազմուս+-ը իրականացնում է հետևյալ գործողությունները, որոնք հասանելի են Արևելյան Եվրոպայի և Կովկասի կազմակերպությունների համար:

  • Երիտասարդների և երիտասարդական աշխատողների շարժունակությունն ապահովող երիտասարդական փոխանակման ծրագրեր, ինչպես նաև դասընթացներ և սեմինարներ երիտասարդների և երիտասարդական աշխատողների համար (Գործողություն 1-ի ներքո)
  • Ռազմավարական գործընկերությունները նպաստում են նորարարական պրակտիկայի զարգացմանը, փոխանցմանը և/կամ իրականացմանը, ինչպես նաև Եվրոպական մակարդակում համագործակցությունը, հավասարը հավասարին ուսուցումը և փորձի փոխանակումը խթանող միացյալ նախաձեռնությունների իրականացմանը (Գործողություն 2-ի ներքո)
  • Երիտասարդության ոլորտում կարողությունների զարգացում քաղաքացիական հասարակության կրթաթոշակների տրամադրման և ձեռներեցության համագործակցության խթանման միջոցով (Գործողություն 2-ի ներքո)
  • Երիտասարդների ու երիտասարդական կառույցների ներգրավում կառուցվածքային երկխոսություններում՝ միջազգային հանդիպումների, համաժողովների, ինչպես նաև երիտասարդների և որոշում կայացնող մարմինների միջև երկխոսությունը խթանող միջոցառումների մասնակցության միջոցով (Գործողություն 3-ի ներքո)

Որո՞նք են տվյալ գործողությունների նպատակները

  • Երիտասարդների կարողությունների և հմտությունների մակարդակի բարելավում՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններով երիտասարդների ու երիտասարդական աշխատողների, ինչպես նաև Եվրոպայում և աշխատաշուկայում ժողովրդավար կյանքում մասնակցության, ակտիվ քաղաքացիության, միջմշակութային երկխոսության, սոցիալական ներառականության ու համերաշխության տարածում:
  • Երիտասարդական աշխատանքում որակի բարելավման խրախուսում՝ մասնավորապես երիտասարդական ոլորտի կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի լայնածավալ համագործակցության միջոցով:
  • Տեղական, տարածաշրջանային և ազգային մակարդակներում բարեփոխումների քաղաքականության մշակման իրականացում և գիտելիքի ու ապացույցների վրա հիմնված երիտասարդական քաղաքականության ներդում, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ճանաչում:
  • Երիտասարդական գործունեության միջազգային տարածման ընդլայնում:

Էրազմուս+ ծրագրի ուղեցույցը բնութագրում է յուրաքանչյուր գործողության մանրամասները՝ ներառյալ հետաքրքրված կազմակերպություններին գործնական տեղեկատվության տրամադրումը:

back to top